Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սահմանագոտում մեծ դրոշի փոխարեն փոքր դրոշ են տեղադրել

Սահմանագոտում մեծ դրոշի փոխարեն փոքր դրոշ են տեղադրել
11.03.2025 | 16:30

Տավուշի սահմանագոտու բնակիչները լրագրողիս դժգոհել են, որ Ադրբեջանի հետ սահմանագոտում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի եզրի բլրին նախկին մեծ դրոշի փոխարեն զինվորականները տեղադրել են չափերով փոքր դրոշ, որը հարիր չէ դրոշակաձողի մեծ բարձրությանը։

Սահմանի այդ հատվածում ադրբեջանցիները չափերով մեծ դրոշներ են տեղադրել, որոնք տեսանելի են շատ հեռվից։ ՊՆ-ն ֆինանսական միջոցներ չունի՞ այդտեղ չափերով մեծ դրոշ տեղադրելու համար, թե՞ փոքր դրոշը տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակներում, որպեսզի ՀՀ դրոշի մեծ չափը ադրբեջանցիներին չջղայնացնի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5931

Մեկնաբանություններ